Սնունդը և առողջությունը
Դարչին․ հինգ օգտակար հատկություն. civilnet.am
Դարչինի յուրահատուկ բույրն արթնացնում է ջերմ աշնան կամ խնձորով թխվածքաբլիթի հիշողություններ: Սական քչերը գիտեն դրա հրաշալի առողջարար հատկությունների մասին: Օրինակ՝ մեկ թեյի գդալ դարչինի մեջ կա նույնքան հակաօքսիդանտ, որքան կես բաժակ թարմ հապալասի մեջ: Շնորհիվ իր հակամիկրոբային հատկության՝ դարչինը հաջողությամբ պայքարում է սնկային հիվանդությունների դեմ: Դարչինը, ինչպես նաև կոճապղպեղը՝ իմբիրը, դասվելով առողջարար քաղցր համեմունքների շարքը, շուտ են առաջացնում հագեցածության զգացողություն և օգնում կանխել չափից շատ քաղցրեղենի օգտագործումը:
Ավելի առողջ սիրտ
Փենսիլվանիայի համալսարանի վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ դարչինի ու քրքումի հաճախակի կիրառումը նվազեցնում է յուղոտ սննդի թողած բացասական հետևանքները: Ճարպոտ սնունդ ուտելուց հետո տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան մեջ բարձրանում է, ինչի մեծ քանակը կարող է վնասել սրտանոթային համակարգը: Երկօրյա ուսումնասիրությունները՝ 30 կամավորի մասնակցությամբ, ցույց տվեցին, որ ճարպոտ սննդում երկու ճաշի գդալ նշված համեմունքների ավելացումը արյան մեջ նվազեցնում է տրիգլիցերիդի մակարդակը 30 տոկոսով և 13 տոկոսով բարձրացնում հակաօքսիդանտների քանակը:
Կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը
Դարչինը հայտնի է արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման հատկությամբ: Փորձը կատարվել է ավելորդ քաշ ունեցող 22 կամավորի հետ, որոնց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին, իրենց ամենօրյա սննդակարգի հետ միասին, օրական երկու անգամ պլացեբո են տվել, իսկ մյուս խմբին՝ դարչինի հաբ: Վեց շաբաթ անց երկրորդ խմբի մոտ արյան մեջ շաքարի մակարդակի զգալի անկում է նկատվել:
Պաշտպանություն դիաբետից
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ շաքարը միանում է պրոտեինի հետ ու կազմում AGE կոչվող նյութեր, որոնք, ըստ Ջորջիայի համալսարանի ուսումնասիրությունների, նպաստում են հյուսվածքների վաղաժամ քայքայմանն ու ծերացմանը, ինչն անմիջական առնչություն ունի շաքարախտի հետ: Դարչինի մեջ առկա հակաօքսիդանտները կանխում են AGE-ների ձևավորումը, ինչը հեռահար պատկերում նվազեցնում է սրտի արատի հավանականությունը և արյունատար անոթների կարծրացումը:
Ուղեղի արդյունավետ աշխատանք
Հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինի բույրը կարճաժամկետ ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, իսկ այն սննդի մեջ կիրառելը նպաստում է ուղեղի առավել արդյունավետ աշխատանքին: Ուսումնասիրություններից մեկում ուսանողների երեք խմբի հանձնարարել են նմանատիպ համակարգչային առաջադրանքներ, ընդ որում՝ մի խումբը ծամել է մաստակ, մյուս խումբը՝ ոչինչ, իսկ երրորդը՝ դարչինի, հասմիկի կամ անանուխի համով մաստակ: Դարչինի համով մաստակ ծամած կամավորների մոտ գրանցվել են ամենաբարձր կոգնիտիվ ցուցանիշները:
Պաշտպանություն Պարկինսոնի հիվանդությունից
Մարսողական ուղիներում դարչինը վերածվում է սոդիում բենզոնատ կոչվող նյութի, որը հեշտությամբ ուղեղ է թափացում: Պարկինսոնով ախտահարված մկների վրա կատարված փորձը ցույց է տվել նեյրոնների պաշտպանություն, նևրոհաղորդակների ու շարժական գործառույթի բարելավում:
Ինչպես ներառել սննդի մեջ
Դարչինը կարելի է ավելացնել առավոտյան սուրճի կամ թեյի մեջ, կամ խառնել քամած մածունին՝ թարմ մրգերի, ընկուզեղենի հետ միասին: Համեղ են նաև դարչինով պատրաստված տարատեսակ թխվածքաբլիթները: Քաղցրակերների համար հրաշալի և առողջարար տարբերակ է հալեցված սև շոկոլադը՝ համեմված դարչինով ու ընկույզով, նուշով կամ հնդկական ընկույզով:
04.11.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ